‘Ռոնալդուին դուր չի եկել լրագրողի հարցը (տեսանյութ)’

1472

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո (0:4) վիճել է TV3-ի լրագրողի հետ։

Ներկայացնում ենք մի փոքր հատված ֆուտբոլիստի և լրագրողի հիշյալ հարցուատասխանից.

 

Ի՞նչ նկատի ունեիք, երբ «Կորդոբայի» դեմ խաղում հեռացվելուց հետո ձեռք տվեցիք մարզաշապիկի վրայի «Ռեալի» գերբին։

– Դուք ուզում եք խոսել այսօրվա՞ հանդիպման մասին, «Կորդոբայի» դեմ խաղի՞, թե՞, գուցե, մի բանի մասին, որ երեք ամիս առաջ է տեղի ունեցել։

Բայց կցանկանայինք իմանալ՝ ինչո՞ւ այդպես արեցիք։

— Եթե դուք խելացի լրագրող լինեիք, կհարցնեիք այսօրվա հանդիպման մասին, այնմասին, թե ինչ վատ խաղացինք այսօր։

Ես կրկնում եմ հարցս։

— Դուք խելացի լրագրող չեք, կներեք,-ասել է պորտուգալացին։

Նախորդ հոդվածը‘Վիկ Դարչինյանը հաղթեց Խիմենեսին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի հայտարարությունը Արտակ Խաչատրյանի դեմ բռնության վերաբերյալ’