‘Ռոնալդուի բենեֆիսն ու «Յուվենտուսի» կամային հաղթանակը’

695

Եվրոպական մի շարք երկրներում կայացան գավաթային խաղարկության հերթական հանդիպումները: Առավել հետաքրքիր ստացվեցին նրանցից երկուսը:

Նախ, Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց Վիգոյի «Սելտային»: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «Սելտայի» հաղթանակով` 2:1:

Փայլուն հանդիպում անցկացրեց «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որը դարձավ հեթ-տրիկի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Այժմ «Ռեալը» քառորդ եզրափակիչում կհանդիպի «Վալենսիայի» հետ: Եվ եթե այս արգելքն էլ հաղթահարվի, ապա կիսաեզրափակիչում «Ռեալը» կարող է հանդիպել «Բարսելոնայի» հետ:

Իսպանիայի գավաթի խաղարկություն. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ» —  «Սելտա»` 4:0

Ռոնալդու` 3, 24, 87, Խեդիրա, 89


Երկրորդ հետաքրքիր հանդիպումը կայացավ Թուրինում, որտեղ «Յուվենտուսը» ընդունել էր «Միլանին»: Հաշիվը բացեց «Միլանի» ծագող աստղ Էլ-Շաարավին, սակայն «Յուվենտուսը» արագ վերականգնեց հաշիվը` 1:1: Խաղի հիմնական ժամանակն այդպես էլ չորոշեց հաղթողին, իսկ լրացուցիչ ժամանակում «Յուվենտուսը» խփեց հաղթական գնդակը` 2:1:

Այժմ կիսաեզրափակիչում թուրինցիների մրցակիցը կլինի «Լացիոն»:

Իտալիայի Գավաթ. քառորդ եզրափակիչ

«Յուվենտուս» —  «Միլան»` 2:1

Ջովինկո, 12, Վուչինիչ, 95 – Էլ-Շաարավի, 6

Նախորդ հոդվածը‘Կրեմլի առջև «ծայրահեղական» պաստառ են կախել’
Հաջորդ հոդվածը‘Իրակլի Օքրուաշվիլիի գործով վկաները հրաժարվել են իրենց ցուցմունքներից ‘