‘Ռոնալդուի երկրպագուները Պլատինիի տան ուղղությամբ 61 գնդակ են նետել (տեսանյութ)’

759

Ռոնալդուի անհայտ երկրպագուները գնդակներ են նետել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի` Փարիզում գտնվող տան ուղղությամբ` ի նշան աջակցության իրենց սիրելի ֆուտբոլիստին: Վերջերս Պլատինին հայտարարել էր, որ «Ոսկե գնդակին» արժանի է Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը: Եվրոպական ֆուտբոլային գլխավոր կառույցի նախագահի նման հայտարությունը դուր չի եկել Ռոնալդուի երկրպագուներին: Իրենց «հանցանքը» տեսագրած երկրպագուներն այս ակցիան անվանել են «Եկեք վռնդենք Պլատինիին»: Երկրպագուները վերցրել են 61 գնդակ (61 գոլ Ռոնալդուն խփել է 2014 թվականի ընթացքում), դրանց վրա գրել են մրցակցի անունը և այն րոպեն, երբ Ռոնալդուն խփել է գոլը և դրանք նետել են Պլատինիի տան ուղղությամբ:

Նշենք, որ նմանատիպ ակցիա Ռոնալդուի երկրպագուները կազմակերպել էին նաև անցյալ տարի: Ռոնալդուի գլխավոր մրցակիցը համարվում էր «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, երկրպագուները «Կամպ Նոու» մարզադաշտի հարակից տարածքը ներկել էին` կոչ անելով քվեարկել Ռոնալդուի օգտին:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ 2014» մրցանակին հավակնում են Մանուել Նոյերը, Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Հաղթողի անունը հայտնի կդառնա հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Վենեդիկտովը դիմելու է դատախազություն՝ Կադիրովի դեմ’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» 30 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկում Դավիդ Դե Խեայի համար’