‘Ռոնալդուի ինքնագոլը` Ռեալի պարտության պատճառ (տեսանյութ)’

994

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղում ընթացող «Գրանադայից»:

Ինչպես հաղորդում է sportarmenia.com-ը, հանդիպման միակ գոլը գրանցվեց 22-րդ րոպեին. «արքայական» ակումբի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն դարձավ ինքնագոլի հեղինակ:

Թեև «Ռեալն» ամբողջ խաղի ընթացքում տարածքային և խաղային ահռելի առավելություն ուներ, սակայն Մոուրինյոյի սաներն այդպես էլ չկարողացան անգամ հավասարեցնել հաշիվը: «Ռեալի» բախտը ոչ մի կերպ չէր բերում, իսկ 84-րդ րոպեին Քարիմ Բենզեմայի կատարած շեղ հարվածն առանձնակի ուշադրության է արժանի:

«Ռեալը» վաստակած 43 միավորով շարունակում է ընթանալ 3-րդ տեղում, սակայն այս տուրի ավարտին կարող է 7 միավորով ետ մնալ 2-րդ տեղը զբաղեցնող «Ատլետիկոյից» և 18 միավորով` առաջատար «Բարսելոնայից»: Վերջինները դեռ չեն անցկացրել 22-րդ տուրի հանդիպումները:


Granada 1-0 Real Madrid 02.02.2013 ourmatch.net by ourmatch

Նախորդ հոդվածը‘Իոսիֆ Կոբզոնը Սամվել Բալասանյանի օգնությամբ քարոզել է Գյումրիում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Դևիսի գավաթի Շվեյցարիա–Չեխիա խաղը տևել է 7 ժամ 1 րոպ, իսկ խաղը բաղկացած է եղել 91 գեյմից’