Ռոնալդուի շնորհանդեսը «Ալ Նասրում» (տեսանյութ)

352

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբը ներկայացրեց թիմի նորեկ, Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ես առաջարկներ ունեի Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ Բրազիլիայից, բայց ես ընտրեցի «Ալ Նասրը», քանի որ ցանկանում եմ մասնակցել ֆուտբոլի եւ կյանքի այլ ոլորտների զարգացմանը այս հրաշալի երկրում։ Սա ինձ համար նոր մարտահրավեր է եւ ուրախ եմ իմ որոշման համար։

Իմ աշխատանքը Եվրոպայում ավարտված է։ Ես խաղացել եմ ամենակարեւոր թիմերում եւ նվաճել ամեն ինչ։ Հիմա նոր փորձություն է Ասիայում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ռոնալդուն «Ալ Նասրի» հետ կնքել է 2,5 տարվա պայմանագիր։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա ընդհանուր տարեկան եկամուտը կկազմի 200 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԶախարովան Իտալիային միջնորդի դերում չի տեսնում
Հաջորդ հոդվածըԴԺՀ պատգամավոր․ Վարձկանների անվան տակ Ուկրաինա են մտնում արևմտյան հատուկ ստորաբաժանումներ