‘Ռոնալդուի որակազրկումն անարդար է, բայց նա պետք է իմանա, ինչպես իրեն պահել ‘

2093

Իսպանական AS-ի գլխավոր խմբագիր Ալֆրեդո Ռելյանոն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկմանը:

Նորությունն այն մասին, որ Կրիշտիանու Ռոնալդուին որակազրկել են 5 խաղով, մեծ վրդովմունք է առաջացրել «Ռեալի» երկրպագուների շրջանում, որոնց հետ զրուցել եմ: Ոչ առանց հիմնավորումների. նա դարձավ մրցավարի զոհը, որը տեսավ այն, ինչ այնտեղ չկար և գրպանից հանեց երկորդ դեղինը: Այն բանից հետո, երբ նրան հեռացրեցին, Կրիշտիանուն թեթև հրեց գլխավոր մրցավար դե Բուրգոսի մեջքից, և քանի որ վերջինս միջադեպի մասին նշել էր արձանագրությունում, Լա Լիգայի կարգապահական կոմիտեին ոչինչ չէր մնում, քան Ռոնալդուին պատժել նվազագույն ժամկետով. 4 խաղ հրելու, ևս մեկ խաղ կարմիր ստանալու պատճառով:

Կանոկակարգի հոդվածն ենթադրում է 4-ից մինչև 12 խաղ որակազրկում և քանի որ միջադեպն այնքան էլ լուրջ չէր, Ռոնալդուի նկատմամբ կիրառեցին նվազագույն պատիժը:

Կարծում եմ՝ Մադրիդը կկարողանա պատիժը կրճատել մինչև 4 խաղ, եթե կարգապահական կոմիտեն չեղյալ համարի խաղացողի ստացած երկրորդ դեղինը, քանի որ դրվագում Ռոնալդուն միտումնավոր չընկավ: Միայն մրցավարը դրվագում իրեն խաբելու միտում տեսավ: Ասել է, թե Ռոնալդուն «սուզվեց», մինչդեռ «սուզվել էր» Լուիս Սուարեսը «ՊՍԺ»-ի հետ պատասխան խաղում: Հիշենք թեկուզ Լեո Մեսսիի հետ կապված դրվագը 2009 թվականի Կլասիկոյի ժամանակ, երբ վերջինս հրեց մրցավար Ունդիանո Մալյենկոյին, բայց նա այդ մասին չհիշատակեց արձանագրությունում և Մեսսին մնաց անպատիժ:

Սա անարդար է, բայց ես այլ լուծում չեմ տեսնում: Ռոնալդուն չէր որակազրկվի, եթե գոլը խփելուց հետո չհաներ մարզաշապիկը: Առաջին դեղինը չէր ստանա, իսկ երկրորդի դեպքում այն կլիներ առաջինը և նա չէր հրի մրցավարին: Եթե Ռոնալդուն դա չաներ, ապա գործն այս ամենին չէր հասնի: Բացի դրանից, երկրորդ դեղինը ստանալուց հետո նա չպետք է ձեռք բարձրացներ: Նա պրոֆեսիոնալ է,  տարիքը 30-ից բարձր: Նա երեխա չէ և պետք է հասկանա, թե ինչ է պետք անել, ինչ պետք չէ: Մրցավարի սխալն ու Ռոնալդու բնավարությունը հանգեցրեցին նման հետևանքների:

Նախորդ հոդվածը‘Ահաբեկչություն Բարսելոնում. 13 զոհ (քրոնիկա, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Տրանսֆերային պատուհան. Ֆիլիպե Կոուտինյոյից մինչև Կիլիան Մբապե ‘