‘Ռոնալդուի և Մեսսիի՝ լավագույն մարզչի ընտրությունը’

1110

Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիստիանու Ռոնալդուն տարվա լավագույն մարզչի ընտրության ժամանակ առաջին տեղում է դրել Կարլո Անչելոտիին:

Իտալացի մասնագետը հեռացվել է մադրիդյան ակումբից 2015 թվականի մայիսին, իսկ դեկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ առաջիկա ամռանը նա կփոխարինի Խոսեպ Գվարդիոլային Մյունխենի «Բավարիա»-ում:

Ավելի վաղ Ռոնալդուն խոստովանել է, որ կարոտում է Անչելոտիին, ում անհավանական մարզիչ և անձնավորություն է համարում:

Երկրորդը 30-ամյա Ռոնալդուի համար եղել է իր հայրենակից Ժոզե Մոուրինյոն, իսկ երրորդը՝ Գվարդիոլան:

Ինչ վերաբերում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, ապա նա նախ քվեարկել է կատալոնական ակումբը գլխավորող Լուիս Էնրիկեի, ապա Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի և «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օգտին:

Նախորդ հոդվածը‘Adidas-ը ցանկանում է «Յունայթեդ»-ում տեսնել Մեսսիին և Գվարդիոլային’
Հաջորդ հոդվածը‘Վանդալները Ռոնալդուի՝ Ֆունշալում տեղադրված արձանի վրա գրել են «Messi 10»’