Ռոնալդուն`Մեսսիի հետ համատեղ գովազդային արշավի մասին

306

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համատեղ գովազդային արշավի մասին: Ռոնալդուն և Մեսսին համատեղ լուսանկար էին հրապարակել սոց.ցանցերում՝ գովազդելով Louis Vuitton ընկերությունը:

«Սա մի արշավ էր, որին ես ցանկանում էի մասնակցել, արշավ, որը ես միշտ փնտրում էի: Սա հպարտության առիթ էր: Սա իմ 5-րդ աշխարհի առաջնությունն է: Ես դրական եմ տրամադրված»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Նշենք՝ սա առաջին դեպքն է, երբ ֆուտբոլիստները նկարահանվել են միևնույն գովազդում: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրանք առանձին-առանձին են լուսանկարվել, իսկ նրանց համատեղ լուսանկարը մոնտաժվել է:

Նախորդ հոդվածըԷրդողանը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում «պարտականությունները չկատարելու» մեջ
Հաջորդ հոդվածըBloomberg. Մասքը 2022 թ․ կորցրել է ավելի քան 100 մլրդ դոլար