Ռոնալդուն այս ամռանը չի հեռանա «Յուվենտուսից»

566

Պորտուգալիայի հավաքականի եւ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մինչեւ պայմանագրի ավարտը կմնա թուրինյան ակումբում, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport–ը։

36–ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» ղեկավարությանը հայտնել է, որ մինչեւ 2022թ. հունիսի 30–ը չի հեռանա ակումբից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», պորտուգալական «Սպորտինգի» եւ ֆրանսիական ՊՍԺ–ի  հետ այս ամռանը ֆուտբոլիստի տրանսֆերը կազմակերպելու հարցով։

Ռոնալդուն 2018–ին Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Յուվենտուս» 112 միլիոն եվրոյի դիմաց։ Անցած մրցաշրջանում նա դարձավ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ 29 գոլ։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուսի առաջին դեպքը Տոկիոյի Օլիմպիական ավանում
Հաջորդ հոդվածըՍԴ-ն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը