Ռոնալդուն ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան ԱՊԼ-ի 3 ակումբների ֆուտբոլիստները միասին

362

Spotrac-ի տեղեկություններով, անգլիական Պրեմիեր լիգայի միանգամից երեք ակումբ աշխատավարձերի համար ավելի քիչ գումար է ծախսում, քան «Մանչեսթեր Յունայթեդը» միայն Կրիշտիանու Ռոնալդուի համար:

Աղբյուրի փոխանցմամբ, «Նորվիչը», «Բրենտֆորդը» և «Լիդսը» միասին իրենց ֆուտբոլիստներին ընդհանուր 29 մլն են վճարում, մինչդեռ  պորտուգալացու աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է 29,3 մլն:

ԱՊԼ-ում հենց «Մանչեսթեր Յունայթեդն» է ամենաշատը ծախսում աշխատավարձերի վրա՝ 226,7 մլն: Երկրորդ տեղում Լոնդոնի «Չելսին» է (191,3 մլն), իսկ եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին» (168,4 մլն):

Նախորդ հոդվածըՍաուդյան Արաբիայի կոնսորցիումը գնել է անգլիական «Նյուքասլը»
Հաջորդ հոդվածըԱԱ. Մալխաս Ամոյանը հաղթեց իրանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ