‘Ռոնալդուն գերազանցեց Ռաուլի ռեկորդը’

1016

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Շալկե 04»-ի հետ պատասխան խաղում դառնալով դուբլի հեղինակ` Քրիստիանո Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց: Ռոնալդուն խփեց եվրագավաթներում իր 78-րդ գոլը և շրջանցեց «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոյին, ով 2010 թվականին գերազանցել էր Ֆիլիպո Ինձագիի գրանցած ցուցանիշը:

Բացի դրանից, Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 75-ի և հավասարվեց «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին: Համաշխարհային ֆուտբոլի մերօրյա հսկաներն այժմ կիսում են Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի կոչումը: 

Եվրագավաթների լավագույն ռմբարկուները ըստ ՈւԵՖԱի պաշտոնական կայքի

Քրիստիանու Ռոնալդու («Սպորտինգ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ», 78 գոլ)
Ռաուլ Գոնսալես («Ռեալ», «Շալկե 04», 77գոլ)
Լիոնել Մեսսի («Բարսելոնա»,76 գոլ)
Ֆիլիո Ինձագի («Պարմա», «Յուվենտուս», «Միլան»,70 գոլ)
Անդրեյ Շևչենկո («Դինամո Կիև», «Միլան», «Չելսի»,67գոլ)
Գերդ Մյուլլեր («Բավարիա», 62 գոլ)
Ռուդ վան Նիստելռոյ ( «Հերենվեեն», «ՊՍՎ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ», «Հմաբուրգ», 62 գոլ)
Թյերի Անրի («Մոնակո», «Արսենալ», «Բարսելոնա», 59 գոլ)
Հենրիկ Լարսոն («Ֆեյենորդ», «Սելտիկ», «Բարսելոնա», «Հելսինբորգ», 59 գոլ)
Էուսեբիո («Բենֆիկա», 56 գոլ)

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները (խմբային փուլից մինչև եզրափակիչ)

Լիոնել Մեսսի («Բարսելոնա»,75 գոլ)
Քրիստիանո Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ,75 գոլ)
Ռաուլ Գոնսալես («Ռեալ», «Շալկե 04»,71 գոլ)
Ռուդ վան Նիստելռոյ (ՊՍՎ, «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ»,56 գոլ)
Թիերի Անրի («Մոնակո», «Արսենալ», «Բարսելոնա», 50 գոլ)

Նախորդ հոդվածը‘Պաշտոնապես բացվել է «Քարֆուրի» առաջին հիպերմարկետը Երեւանում’
Հաջորդ հոդվածը‘Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց’