‘Ռոնալդուն դեմ է Քեյնի տեղափոխությանը «Ռեալ»’

2031

Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում, որպեսզի «սերուցքայիններ»-ը ձեռք բերեն «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնին: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Ռոնալդուն ցանկանում է խաղալ Բենզեմայի հետ, քանի որ ֆրանսիացին չի կարող «Ռեալ»-ում ավելի մեծ նշանակություն ունենալ, քան նա:

Հիշեցնենք, որ Պերեսը ցանկանում է ձեռք բերել Քեյնի տրանսֆերը: «Տոտենհեմ»-ն իր ֆուտբոլիստին պատրաստ է բաց թողնել 200 միլիոն եվրոյի դիմաց:

Նախորդ հոդվածը‘Ե՞րբ խաղադաշտ կվերադառնան Պոգբան ու Իբրահիմովիչը’
Հաջորդ հոդվածը‘Աբրամովիչը մտադիր է միջամտել Լուիսի և Կոնտեի կոնֆլիկտին’