‘Ռոնալդուն երգում ու պարում է Ատլետիկոյի դեմ ջախջախիչ պարտությունից հետո (տեսանյութ)’

1033

Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ Քրիստիանու Ռոնալդուի 30-ամյակի տոնակատարություններից:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը քննադատությունների է արժանացել ակումբի և երկրպագուների կողմից Ատլետիկոյից 0-4 հաշվով պարտվելուց հետո զվարճանալու համար:

Նշենք նաև, որ, ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, Ռոնալդուն իր երեկույթին հրավիրել է թիմի ոչ բոլոր առաջատարներին և այն խաղացողներին, ում ընդունում են երկրպագուները: Պորտուգալացի ֆուտբոլիստը չի հրավիրել Իկեր Կասիլյասին, Կարիմ Բենզեմային, Ռաֆայել Վարանին, Իսկոյին, Ալվարո Արբելոային և այլն: Բացի դրանից, երեկույթին հրավիրված են եղել «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին և  կիսապաշտպան Տոնի Կրոսը, սակայն նրանք չեն ընդունել հրավերը:

Նախորդ հոդվածը‘Միքայել Դանիելյան. Մարտի 1-ի հարցով ՄԱԿ-ի գործելաոճը անբարոյական է’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը Մինսկում եզրափակիչ փաստաթուղթ է ընդունել ‘