‘Ռոնալդուն խոստումներ է տվել Պերեսին’

1034

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանեն երկու մրցաշարերում: Այդ մասին «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին հայտնել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Մենք Ձեզ չենք հիասթափեցնի: Կպայքարենք երկու տիտղոսի համար: Հույսներդ մեզ վրա դրեք»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի արդյունքներով «սերուցքայինները» մրցաշարային աղյուսակում առաջինն են՝ վաստակելով 60 միավոր: Երկրորդ տեղում ընթացքող «Բարսելոնան» ունի 56 միավոր, իսկ «Ատլետիկոն» Կառլո Անչելոտիի սաներից հետ է մնում 7 միավորով:

Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» հաղթեց «Շալկեին» 2:0 հաշվով: Հաջորդ տնային խաղը կկայանա մարտի 10-ին:

Ռոբեռտօ դի մատեոն նշանակվել է Շալկեի մարզիչ այն ժամանակ երբ ամեն ինչ իր համար վատ էր  : Չնայաց նրան վոե նա Չելսիի հետ նվաճեց Չեմպինոնների լիգաի գավաթը:

Նախորդ հոդվածը‘Կլյույվերտ. «Կցանկանայի գլխավորել «Բարսելոնա»-ն կամ «Միլան»-ը»’
Հաջորդ հոդվածը‘Վաչագան Ֆարմանյան. Փաշինյանը, Արզումանյանը իմ տղայի գերեզմանի տեղը չգիտեն’