Ռոնալդուն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմից եւ մարզվում է Մ-21 թիմի հետ

165

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռացվել է հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմից։ 37-ամյա ֆուտբոլիստը մարզվում է ակումբի մինչեւ 21 տարեկանների թիմի հետ, հաղորդում է Sky-ը։

Ռոնալդուն չի ընդգրկվել հայտացուցակում «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղին, որը հոկտեմբերի 22-ին է։

Ռոնալդուն հեռացել էր պահեստայինների նստարանից «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ հանդիպման վերջին րոպեին։ 

Նա այս մրցաշրջանում երկրորդ անգամ ամբողջ հանդիպումն անցկացրել էր պահեստայինների թվում։ Հետագայում հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն «Օլդ Տրաֆորդ» ստադիոնից հեռացել է մինչեւ հանդիպման ավարտը՝ չսպասելով թիմին եւ չշնորհավորելով 2:0 հաշվով հաղթանակի առթիվ։

«Տոտենհեմը» (11 խաղ) 23 միավորով երրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» (10 խաղ) 5-րդ տեղում է՝ 19 միավոր։

Նախորդ հոդվածը«Միլանի»դարպասապահը բաց կթողնի ԱԱ-2022-ը
Հաջորդ հոդվածըԴավիթ Մաթեւոսյանի հիշատակին