Ռոնալդուն հունվարի 1-ից կներկայացնի «Ալ Նասրը»

307

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունվարի 1-ից կներկայացնի Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբը, հաղորդում է Marca-ն։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգին պատկանող ակումբը Ռոնալդուի հետ կկնքի 2,5 տարվա պայմանագիր, տարեկան մոտ 200 միլիոն եվրո վարձատրությամբ, որը կներառի նաեւ գովազդային արշավներից եկամուտը։

Ռոնալդուն առաջատար եվրոպական ակումբներից ոչ մի առաջարկ չի ստացել, թեեւ ցանկություն է ունեցել հանդես գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։

Անցած ամիս Ռոնալդուն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» խզել էին պայմանագիրը, որը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Նախորդ հոդվածըԹրամփի նախկին խորհրդականը պատրաստ է առաջադրվել
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ Պաուլու Բենտուն լքեց Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը