‘Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ‘

1073

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվողը ստացել է անցած մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ՈՒԵՖԱ-ի վարկածով:

Ռոնալդուն, ով անցած մրցաշրջանի հունվար ամսին ստացել էր ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակը», ՈՒԵՖԱ-ի վարկածով ևս ճանաչվեց լավագույնը: Այս կոչման համար պայքարում նա առաջ անցավ  Մանուել Նոյերից («Բավարիա») և Արյեն Ռոբենից («Բավարիա»):

Քվեարկությունը տեղի ունեցավ Մոնակոյում, Չեմպիոնների խմբային փուլի վիճակահանության ժամանակ: Մասնակցեցին ՈՒԵՖԱ-ի կազմի մեջ մտնող երկրների 54 լրագրողներ:

Ռոնալդուն դարձավ այս մրցանակի 4-րդ դափնեկիրը Լեոնել Մեսսից (մրցաշրջան 2010/11), Անդրես Ինյեսայից (2011/12) և Ֆրանկ Ռիբերիից  (2012/13) հետո:

 

 

 


Նախորդ հոդվածը‘Բորդյուժա. ՀԱՊԿ խաղաղապահները կարող են գործողություն իրականացնել Ուկրաինայում’
Հաջորդ հոդվածը‘Հակոբ Ինջիղուլյանին տեղափոխել են երրորդ երկիր — Ռազմինֆո’