Ռոնալդուն մերժել է տարեկան 240 մլն եվրո աշխատավարձով առաջարկը

284

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆինանսական շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկից, հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը, որի անունը չի հաղորդվում, Ռոնալդուին տարեկան 240 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել, ինչը նրան մեխանիկորեն կդարձներ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, սակայն ֆուտբոլիստը մերժել է այդ առաջարկը:

Աղբյուրը նաև հայտնում է՝ քանի որ Ռոնալդուն չափազանց դժգոհ է իրեն տրամադրված խաղաժամանակից, մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ՄՅՈՒ-ից նրա հեռանալը շատ հավանական է մնում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Յասիր Ալ-Միշալը պատմել է՝ կցանկանար Ռոնալդուին տեղի առաջանությունում տեսնել:

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Մեսսիին
Հաջորդ հոդվածըՀայկական կողմն ունի 49 զոհ