Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն

359

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ պայմանագիր կնքելուն, հաղորդում է իսպանական Marca-ն։

Բանակցությունները Սաուդյան Արաբիայի թագաժառանգին պատկանող ակումբի հետ մոտենում են ավարտին։ Ռոնալդուն կկնքի 2,5 մրցաշրջանի պայմանագիր 200 միլիոն եվրո աշխատավարձով։ Գործարքի կնքմանը խանգարող որեւէ խոչընդոտ չկա։

Եվրոպական եւ ամերիկյան որեւէ ակումբ չի կարողացել առաջարկել նման պայմաններ Ռոնալդուին։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու Ռոնալդուն պայմանագիրը խզել են նոյեմբերի 22-ին։ Այժմ ֆուտբոլիստն ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Նախորդ հոդվածըԱԱ-2022-ում միջին արդյունավետությունը չորրորդ վատագույնն է պատմության մեջ
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը լքել է թիմը եւ վերադարձել հայրենիք