Ռոնալդուն մտադիր է մասնակցել ԱԱ-2026-ին

201

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ ավարտել կարիերան ազգային թիմում եւ հույս ունի մասնակցել նաեւ 2026թ․ աշխարհի առաջնությանը, որը կանցկացնի ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում համատեղ, հաղորդում է իսպանական Marca-ն

Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Ռոնալդուն մնացել էր Պորտուգալիայի հավաքականի պահեստայինների թվում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։

1/8 եզրափակիչում Պորտուգալիան 6:1 հաշվով հաղթել էր Շվեյցարիային, քառորդ եզրափակիչում 0:1 հաշվով պարտվել էր Մարոկկոյին։

Նոյեմբերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո Ռոնալդուն դեռ չունի ակումբ։

Նախորդ հոդվածըՉավի․ Արգենտինան արժանի էր հաղթանակի, նրանք ավելի լավ խաղացին
Հաջորդ հոդվածըԱրդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է