‘Ռոնալդուն ներողություն է խնդրել Էդիմարից (տեսանյութ)’

1128

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներողություն է խնդրել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի` «Կորդոբայի» հետ խաղում թույլ տված խախտման համար: Հանդիպման 82-րդ րոպեին Ռոնալդուն ոտքով հարվածեց դաշտի տերերի պաշտպան Էդիմարին, ինչի համար ստացավ կարմիր քարտ:

«Մեծ ամփսոսանք եմ զգում իմ էմոցիոնալ արարքի համար: Ցանկանում եմ ներողություն խնդրել, հատկապես Էդիմարից»,-գրել է պորտուգալացին Twitter-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթանակ տոնեց. հաղթական էր 89-րդ րոպեին Գարեթ Բեյլի իրացրած 11 մետրանոց հարվածը: 

Նախորդ հոդվածը‘«Ֆորտունա»-«Բորուսիա»` 1:1. Մխիթարյանը մասնակցել է հանդիմանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Անգլիական ֆուտբոլում առաջին անգամ էի բախվում նման պարտության, սա խայտառակություն է»’