‘Ռոնալդուն «Շալկե 04»-ի հետ խաղն ամոթալի է անվանել և հրաժարվել է շփվել լրագրողների հետ (տեսանյութ)’

898

Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիստիանո Ռոնալդուն հիասթափված է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Շալկե 04»-ի հետ պատասխան խաղում կրած պարտության համար: 

«Marca»-ն հաղորդում է, որ հանդիպման ավարտից հետո դեռևս խաղադաշտում Ռոնալդուն ասել է. «Ինչպիսի ամոթ, ինչպիսի ամոթ»:  Իսկ արդեն հանդերձարանից դուրս գալիս պորտուգալացին հայտարարել է` չի պատրաստվում պատասխանել լրագրողների հարցերին:

«Ես չեմ խոսի լրագրողների հետ: Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը չեմ խոսի նրանց հետ»,-ասել է Ռոնալդուն: 

Հիշեցնենք, որ «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած խաղում մադրիդցիները պարտվեցին 3:4 հաշվով և պայքարը շարունակելու հնարավորություն ստացան առաջին խաղում 2:0 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ:

Նախորդ հոդվածը‘ Դի Մարիան հեռացվելուց հետո վիրավորել է մրցավարին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռայոլա. «Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ «Բորուսիայում»»’