Ռոնալդուն շարունակում է բոյկոտել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումները

336

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է բոյկոտել հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի մարզումները։ Ռոնալդուն չի վերադարձել Անգլիա արձակուրդից հետո, որն ավարտվել է հուլիսի 4-ին։ Նա մարզվում է Պորտուգալիայում։

Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել է տարբերակներ փնտրել «Մանչեսթեր Յունայթեդ» չվերադառնալու եւ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր ունեցող թիմ տեղափոխվելու համար, հաղորդում է ESPN-ը։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը խնդրել է վաճառել իր տրանսֆերը, եթե լինի առաջարկ այլ ակումբներից։

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում եւ ճանաչվել ակումբի լավագույն խաղացողը երկրպագուների վարկածով։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։

Նախորդ հոդվածըԽարկովի մարզում հայտարարել են Ռուսաստանի կազմ մտնելու ցանկության մասին
Հաջորդ հոդվածըՀայտնի է «Բարսելոնայի» մրցակիցը Գամպերի գավաթի խաղում