‘ Ռոնալդուն ՉԼ-ի փլեյ-օֆֆում տարած հաղթանակների քանակով ռեկորդ է սահմանել’

703

«Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում տարած հաղթանակաների քանակով ռեկորդ է սահմանել:

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 18-ին, «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթեց «Շալկեին»: Այդ հաղթանակն առաջնության փլեյ-օֆֆ փուլերում Ռոնալդուի համար 28-րդն էր: 30-ամյա պորտուգալացին այս ցուցանիշով գերազանցեց դարպասապահներ Էդվին վան դեր Սարին եւ Վիկտոր Վալդեսին, ովքեր 27 այդպիսի հաղթանակ են տարել:

Ռոնալդուն 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: 2008 թվականին նա այդ առաջնույթունում հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդի», իսկ 2014 թվականին՝ «Ռեալի» կազմում:

Հիշեցնենք, որ «Շալկեի» հետ հանդիպմանը Ռոնալդուն գոլ խփեց եւ գոլային փոխանցում կատարեց Մարսելոյին: Նա դարձավ այն միակ խաղացողն, ով ընթացիկ առաջնության 3 խաղերում վաստակեց 2 (1+1) միավոր «գոլ+փոխանցում» սխեմայով:

Նախորդ հոդվածը‘Ռոյսը` Բունդեսլիգայի 21-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» պատրաստ է համագործակցել LFP-ի հետ Ռոնալդուին վիրավորողներին գտնելու համար’