‘Ռոնալդուն «Ռեալին» նոր պահանջներ է ներկայացրել’

888

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը նոր պահանջ է ներկայացրել, տեղեկացնում է Sport.es-ը: Նա մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսից պահանջել է վերաբաշխել իր նկարների վաճառքից ստացված եկամուտները:
Ներկայումս պորտուգալացի ֆուտբոլիստը ստանում է եկամուտների 60 տոկոսը, ակումբը՝ 40 տոկոսը: Ռոնալդուն գտնում է, որ ամբողջ եկամուտը պետք է ինքը ստանա, սակայն Պերեսը մերժել է նրան՝ ընդգծելով, որ «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները հավասար պայմաններում են գտնվում եւ ոչ մեկի համար բացառություն չի կարող լինել:

Նախորդ հոդվածը’13 համայնքներում կկառուցվեն նոր ամբուլատորիաներ ‘
Հաջորդ հոդվածը‘Բանակում սպանությունների հարցը կարող է քննարկվել Ազգային ժողովում’