‘Ռոնալդուն «Ռեալի» պատմության երրորդ ռմբարկուն է’

1098

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն ջանք չի խնայում ակումբի պատմության մեջ իր կայուն տեղն ամրապնդվելու ուղղությամբ։

Այսօր Իսպանիայի առաջնության 19–րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում պորտուգալացի ֆուտբոլիստը երկու գոլ խփեց և «Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցրեց երրորդ հարիզոնականը՝ մեկ գնդակով շրջանցելով Կարլոս Սանտիլյանային։

Ռոնալդուն «Ռեալի» կազմում խփած գնդակների քանակով զիջում է միայն Ալֆրեդո դի Ստեֆանոյին և Ռաուլին։ 29-ամյա հարձակվողը 289 գոլի հեղինակ է։ Դի Ստեֆանոն խփել է 307, Ռաուլը՝ 323 գնդակ։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթի»-«Արսենալ»՝0:2 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Հավաքն ավարտված է: Վերադառնում ենք Դորտմունդ»’