Ռոնալդուն սպառնացել է հեռանալ Պորտուգալիայի հավաքականից

347

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում պահեստայինների նստարանին մնացած 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին սպառնացել է լքել հավաքականը, հաղորդում է պորտուգալական Record-ը։

Պորտուգալիան Շվեյցարիայի հավաքականին հաղթել էր 6:1 հաշվով, Ռոնալդուն փոխարինման էր դուրս եկել վերջնամասում 5:1 հաշվի ժամանակ։ 6-րդ գոլը խփել էր «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն։ Հիմնական կազմում Ռոնալդուին փոխարինած հարձակվող Ֆերնանդու Ռամուշը դարձել էր հեթ-տրիկի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը դեկտեմբերի 10-ին կմրցի Մարոկկոյի հավաքականի հետ։

Նախորդ հոդվածըԵրեկ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըՎիկտոր Բուտին փոխանակել են ամերիկացի բասկետբոլուհի Բրիթնի Գրայների հետ