Ռոնալդուն վերադարձել է Մանչեսթեր

243

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայից վերադարձել է Մանչեսթեր։ Պորտուգալացի ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի ղեկավարության հետ կբանակցի իր ապագայի վերաբերյալ, հաղորդում է The Athletic-ը։

Ռոնալդուն հրաժարվել էր հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հետ մեկնել մրցաշրջագայության Թաիլանդ եւ Ավստրալիա։

Ռոնալդուն ցանկանում է փոխել ակումբը, որպեսզի հաջորդ մրցաշրջանում էլ մասնակցի Չեմպիոնների լիգային։ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղալու է Եվրոպայի լիգայում։

Նախորդ հոդվածը«Յուվենտուսը» 23 միլիոն եվրո է առաջարկել Ռոբերտո Ֆիրմինոյի համար
Հաջորդ հոդվածըՌԴ դեպանատուն․ Մոսկվայի մեկուսացման մասին պնդումները քննադատության չեն դիմանում