‘Ռոնալդուն վերջին 8 խաղից 4-ում դարպասին հարված չի կատարել’

712

Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիստիանու Ռոնալդուն «Ատլետիկի» դեմ Պրիմերայի 26-րդ տուրի խաղում (0:1) չի կարողացել որևէ հարված կատարել մրցակցի դարպասին։ 

Այսպիսով, պորտուգալացի ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրած վերջին 8 հանդիպումներից 4-ում չի կարողացել դիպուկ հարված կատարել մրցակցի դարպասին։ Մինչ այդ նա ամեն խաղում գոնե մեկ հարված կատարում էր։

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության 23 խաղում Ռոնալդուն 30 գոլ է խփել և 10 գոլային փոխանցում կատարել։

Նախորդ հոդվածը‘ Գերմանիայի գավաթ. Հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘«Նոու Կամպ» մարզադաշտում ռեկորդային թվով հանդիսատես է գրանցվել’