‘Ռոնալդուն ցանկանում է խաղալ… հոլիվուդյան ֆիլմերից մեկում’

1022

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ուրախ կլինի դեր ստանալ հոլիվուդյան ֆիլմերից մեկում: Այդ մասին հայտնում է AS-ը: Պորտուգալացին, սակայն, ակնարկել է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին:

«Ցանկանում եմ խաղալ հոլիվուդյան ֆիլմերից մեկում: Սակայն դա ապագայում, կարիերաս ավարտելուց հետո: Այժմ դա չէ նպատակս, չնայած մի քանի անգամ հրավիրվել եմ:

Մարզումների և խաղերի ժամակացույցը շատ խիտ է: Բայց ես չեմ փակում այդ դուռը: Ցանկանում եմ ուժերս փորձել նաև այդ բնագավառում»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘ Զինեդին Զիդան «Խամեսին հոգեբան է անհրաժեշտ» ‘
Հաջորդ հոդվածը‘Շեյխ Սալման. «Եթե Ինֆանտինոն դառնա ՖԻՖԱ-ի նախագահ, 3 տարի անց այն կսնանկանա»’