‘Ռոնալդուն ցանկանում է տարեկան ստանալ 20 միլիոն եվրո’

787

Մադրիդի «Ռեալի» առաջատար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքել, քանի որ իրեն առաջարկված նոր աշխատավարձի չափի շատ քիչ է համարել: Այսպես, պորտուգալացին ցանկանում է տարեկան ստանալ 20 միլիոն եվրո, հաղորդում է Eleconomista-ն:

Առայժմ պարզ չէ, թե արդյոք «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կկատարի Ռոնալդուի պահանջը, սակայն նա ակումբի նախագահական ընտրությունների ժամանակ խոստացել էր ցանկացած գնով թիմում պահել պորտուգալացուն:

Նշենք, որ ներկայումս Ռոնալդուն «Ռեալում» վաստակում է 12 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ՝ Մոսկվայի մետրոյում’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին ‘