‘Ռոնալդուն և Ալվեսը վիճաբանել են Ցյուրիխում’

1204

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոնալդուն և «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության ժամանակ վիճաբանել են: «Marca»-ն հաղորդում է, որ ֆուտբոլիստները քննադատել են իրար և ոչ հաճելի խոսքեր են ասել:

Ավելի վաղ իսպանական մեկ այլ՝ «AS» պարբերականը գրել էր, որ Ռոնալդուն չի ցանկացել ողջունել կատալոնական ակումբի ֆուտբոլիստին, քանի որ չի մոռացել վերջինիս հայտարարությունը: Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում կայացած «Ռեալ»-«Բարսելոնա» (0:4) խաղից հետո Ալվեսն ասել էր, որ Ռոնալդուն եսասեր է և պարտության համար մեղադրում է բոլորին, բացի իրենից:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Դանի Ալվեսն ընդգրկվել են ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում:

Նախորդ հոդվածը‘Կլոպ. ««Արսենալին» հաղթելը բարդ է, բայց հնարավոր»’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Տարվա երկրորդ խորհրդանշական հավաքականը’