Ռոնալդուն 16 տարում առաջին անգամ չընդգրկվեց տարվա խորհրդանշական հավաքականում

185

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի եւ Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2007 թվականից հետո առաջին անգամ չընդգրկվեց ՖԻՖԱ-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում։ Հիշեցնենք, որ 2022 թվականը Ռոնալդուն անցկացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 16-րդ անգամ անընդմեջ խորհրդանշակա թիմում է, որը հրապարակվել էր ՖԻՖԱ-ի The Best  ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա (FIFA), Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիա (FIFPro)

2022թ․ աշխարհի խորհրդանշական հավաքական

Դարպասապահ

Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա)

Պաշտպաններ

Ժոաո Կանսելու («Մանչեսթեր Սիթի»/«Բավարիա», Պորտուգալիա)

Վիրջիլ Վան Դեյք («Լիվերպուլ», Նիդեռլանդներ)

Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո)

Կիսապաշտպաններ

Կազեմիրո («Ռեալ»/«Մանչեսթեր Յունայթեդ», Բրազիլիա)

Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)

Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)

Հարձակվողներ

Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա)

Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ»/«Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)

Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)

Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա)

Նախորդ հոդվածըԻ հիշատակ Մարտի 1-ի անմեղ զոհերի
Հաջորդ հոդվածըThe Best. Մեսսիի ընտրությունը