Ռոնալդուն 200 միլիոն եվրո կստանա Սաուդյան Արաբիայում ԱԱ-2030-ի անցկացման հայտը ներկայացնելու համար

164

«Ալ Նասրի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն 200 միլիոն եվրո կստանա Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային դեսպանը լինելու եւ այդ երկրում 2030թ․ աշխարհի առաջնությունն անցկացնելու հայտը ներկայացնելու համար, հաղորդում է AFP-ն։

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվողը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հետ կնքել է 2,5 տարվա պայմանագիր տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձով։

Փետրվարի 5-ին Ռոնալդուն կդառնա 38 տարեկան։ Ակումբային կարիերայում նա հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», Մադրիդի «Ռեալում», Թուրինի «Յուվենտուսում» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Նախորդ հոդվածըԱրսեն Զախարյան․ Հայաստանի անձնագիր ստանալու մտադրություն հիմա չունեմ
Հաջորդ հոդվածըՆեպոմնյաշչին ու Դին Լիրենը շախմատային թագը կվիճարկեն ապրիլին