‘Ռոնալդուն 2009-ից հետո անցկացրեց իր վատագույն մրցաշրջանը’

987

Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Իտալիայի առաջնության վերջին տուրի հանդիպմանը «Սամպդորիայի» հետ։ Իտալիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, որ 34-ամյա ֆուտբոլիստին տվել է հանգստի հնարավորություն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում կպատրաստվի Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարին։

Ռոնալդուն Սերիա Ա-ի 31 խաղում խփեց 21 գոլ եւ ցույց տվեց վատագույն արդյունքը 2008-2009 թվականների մրցաշրջանից հետո։ Այն ժամանակ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել էր Անգլիայի առաջնության 33 հանդիպման, խփել 18 գոլ։

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը հունիսի 5-ին Պորտուգալիայի Պորտու քաղաքում կխաղա Շվեյցարիայի հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Հոլանդիան ու Անգլիան։ Այդ խաղը տեղի կունենա հունիսի 6-ին Գիմարայեշում։ Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը տեղի կանցկացվեն հունիսի 9-ին։

Նախորդ հոդվածը’90min. Իտալական գրանդը պատրաստ է թիմ հրավիրել Մխիթարյանին’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» գրավիչ առաջարկների դեպքում կվաճառի Մխիթարյանին եւ Օզիլին’