‘Ռոնալդուն 400 հազար եվրո է ծախսել աղմկահարույց երեկույթը կազմակերպելու համար’

900

Քրիստիանու Ռոնալդուի 30-ամյակի կապակցությամբ նրա ընկերները հավաքվել էին բարձրակարգ ռեստորանում, որտեղ կարող էին պատվիրել ցանկացած կերակրատեսակ և ըմպելիքներ: «Ռեալ»-ի հարձակվողը նաև համարներ էր պատվիրել շքեղ հյուրանոցում: Երեկույթը սկսվել է 16.00-ին և ավարտվել հաջորդ առավոտյան` 7-ին:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն իր 30-ամյակը նշել է «Ատլետիկո»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո, ինչը մեծ աղմուկ և դժգոհության ալիք է բարձարցրել: Սակայն ֆուտբոլիստի գործակալը հայտարարել է, որ այն հնարավոր չէր հետաձգել, քանի որ կազմակերպչական բոլոր աշխատանքներն ավարտվել էին դեռ մեկ ամիս առաջ:

Այնուամենայնիվ, «արքայական ակումբ»-ը տուգանել է «Ռեալ»-ի այն ֆուտբոլիստներին, ովքեր ներկա են եղել երեկույթին, որի համար Ռոնալդուն 400 հազար եվրո է ծախսել:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն դեմ է տգիտությանն ու չափն անցնողների՞ն. Տեսանյութն հակառակն է ապացուցում’
Հաջորդ հոդվածը‘NHL. Ծեծկռտուք հանդիպման ժամանակ’