Ռոնալդու․ Պելեն ֆուտբոլ սիրողների հիշողություններում կմնա հավերժ

675

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցավակցել է աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մահվան կապակցությամբ։

«Իմ խորին ցավակցությունները ամբողջ Բրազիլիային եւ ամբողջ ընտանիքին։ Պարզապես հրաժեշտը չի արտացոլի այն ցավը, որն այժմ զգում է ամբողջ ֆուտբոլային աշխարհը։

Միլիոնավոր երկրպագուների համար ներշնչանքի աղբյուր, հավերժ էտալոն։ Այն սերը, որը դու միշտ ցուցաբերում էիր իմ նկատմամբ, միշտ փոխադարձ էր նույնիսկ տարածության վրա։ Նա երբեք չի մոռացվի, ֆուտբոլ սիրողների  հիշողություններում կմնա հավերժ։ Հանգչիր խաղաղությամբ, ֆուտբոլի արքա»,- սոցիալական ցանցերում գրել է Ռոնալդուն։

Ակումբային կարիերան բրազիլական «Սանտոսում» եւ ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում» անցկացրած Պելեն կարիերայի ընթացքում խփել է 1279 գոլ եւ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Նա միակն է պատմության մեջ, որին հաջողվել է Բրազիլիայի հավաքականի հետ երեք անգամ նվաճել աշխարհի գավաթը (1958, 1962, 1970)։

Պելեն մահացել է Բրազիլիայում դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում։ 2021թ․ աշնանից նա պայքարում էր ուղիղ աղիքի քաղցկեղի դեմ։

Նախորդ հոդվածըՕվեչկին. «Հանգչիր խաղաղությամբ, արքա»
Հաջորդ հոդվածըՍամվել Բաբայանը պատասխանում է Սամվել Բաբայանին