Ռոնալդու․ Վստահ եմ, որ հարսանիք կլինի

596

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ մտադիր է ամուսնանալ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։

«Ես միշտ նրան ասում եմ, որ կգա այդ պահը։ Նա հասկանում է։ Մեկ տարի, կես տարի կամ մեկ ամիս հետո՝ ես 1000 տոկոս վստահ եմ, որ հարսանիք կլինի»,- ասել է Ռոնալդուն  Netflix-ի վավերագրական ռեալիթի-շոուում, որը կոչվում է «Ես Ջորջինան եմ»։

Ռոնալդուն ու Ջորջինան միասին են 2016 թվականից։ Ռոնալդուն ունի չորս երեխա։ Կրիշտիանու կրտսերը ծնվել է 2010-ին։ Մայրը հայտնի չէ։ Եվան ու Մատեոն ծնվել են 2017-ին փոխնակ մորից։ 2017-ին էլ ծնվել է Ջորջինայի առաջնեկը։ Աղջկա անունը Ալանա Մարտինա է։ Նրանց ընտանիքում սպասվում է համալրում՝ երկվորյակ երեխաների ծնունդ։

Նախորդ հոդվածըԳերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Միլանի «Ինտեր»
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն պայմանագիր կառաջարկի Պոլ Պոգբային