Ռոնալդու. Անհնարին ոչինչ չկա

276

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել ԱԱ 2022-ում սպասվող առաջին հանդիպման մասին։

«Շուտով մենք կսկսենք խաղալ ամենակարևոր մրցաշարում։ Ես ուզում եմ, որ այս ճանապարհը մեզ համար հաջող լինի, և մենք փառաբանենք մեր երկիրը։ Մենք ցանկանում ենք, որ մեր երկրպագուները հպարտանան մեզնով և երջանիկ լինեն։ Անհնարին ոչինչ չկա։ Առաջ Պորտուգալիա» — գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում։

Պորտուգալիայի հավաքականն իր ելույթը կսկսի ԱԱ 2022-ում այսօր՝ մրցելով Գանայի ընտրանու հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20.00-ին։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Դե Բրույնեն` Բելգիա — Կանադա հանդիպման լավագույն խաղացող
Հաջորդ հոդվածըՄագնուս Կարլսենը բացառիկ ցուցանիշով դարձավ Champions Chess Tour Finals-ի հաղթող