‘Ռոնալդու. «Բարդ ժամանակներն արդեն անցյալում են. Բենիտեսի հետ ինձ լավ եմ զգում»’

1258

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն նշել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսի հետ խնդիրներ չունի: Պորտուգալացին նաև խոստովանել է, որ մրցաշրջանի մեկնարկն իր մոտ չստացվեց:

«Մենք այլմոլորակայիններ չենք, ես՝ նույնպես: Ես նույնպես դժվարին ժամանակներ եմ ունենում: Բայց դա արդեն անցյալում է, և ես հիմա ինձ ամեն անգամ ավելի լավ եմ զգում: Բենիտեսի հետ ինձ լավ եմ զգում և մտածում եմ, որ նա լավ աշխատանք է կատարում: Պետք է նրան թույլ տալ՝ շարունակել աշխատանքը», — Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանչեսկո Տոտտին չի մտածում կարիերան ավարտելու մասին’
Հաջորդ հոդվածը‘ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ասել է, որ թիմը բավականաչափ դրամական միջոցներ ունի, որպեսզի չհրաժարվի թիմի հարձակվողական եռյակից: ‘