‘Ռոնալդու. Դեմ չեմ Լուկակուին, բայց Իկարդին ավելի համապատասխան է’

666

Պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն կցանկանար, որ «Յուվենտուսը» որպես իրեն խաղընկեր  ձեռք բերեր Մաուրո Իկարդին, այլ ոչ  թե Ռոմելու Լուկակուին:

«Յուվենտուսը» ամբողջ ամռան ընթացքում ակտիվորեն փորձում է ձեռք բերել Ռոմելու Լուկակուին: Հանուն բելգիացու՝ «Ծեր սինյորան»  պատրաստ է հրաժեշտ տալ Պաուլո Դիբալային և Մարիո Մանջուկիչին:

Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ Մաուրո Իկարդին ավելի համապատասխան է «Յուվենտուսին», քան Ռոմել Լուկակուն.

-Ես դեմ չեմ Լուկակուին ձեռք բերելուն: Նա հոյակապ ֆուտբոլիստ է: Բայց հաշվի առնելով «Յուվեի» ներկայիս մարտավարությունը՝  հավատում եմ, որ Մաուրո Իկարդին ավելի հարմար է թիմի համար: Եթե ես խաղում եմ տուգանային հրապարակին մոտ կամ տուգանային հրապարակում, ապա միանշանակ հակառակորդները  ինձ  կփակեն: Իսկ այդ դեպքում 2-րդ հարձակվողի համար ազատ տարածություն է բացվում: Ես տեսել եմ, թե ինչպես է Իկարդին խաղում, երբ  ունի ազատ տարածություն՝  մեկ հարված և գոլ,- մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուն:

Նախորդ հոդվածը‘«Մասթերս-1000»․ Խաչանովը հաղթել է Վավրինկային’
Հաջորդ հոդվածը‘«Էվերտոնի» երկրպագուն մեղադրվում է Սալահի հասցեին հնչեցրած ռասսիստական արտահայտությունների համար’