‘Ռոնալդու. «Մինչեւ 2018 թվականը կմնամ «Ռեալում»»’

1099

Վերջին ժամանակներս ԶԼՄ-ները Ռոնալդուին կապում են «Մանչեսթեր Յունայթեդի» եւ ՊՍԺ-ի հետ, բայց Կրիշտիանուն բազմիցս հերքել է ամեն տեսակ ասեկոսեները՝ դրանք անվանելով շահարկումներ: Այդուհանդերձ, երբ նրան հարցրին ապագայի մասին, նա չբացառեց, որ պայմանագիրն ավարտվելուց հետո գուցե հեռանա «Ռեալից»:

«Ես արդեն 6 տարի «Ռեալում» եմ: Նույնքան ժամանակ եղել եմ Անգլիայում: ՄՅՈՒ-ի տարիները հսկայական փորձ են, հրաշալի է Անգլիայի լիգան, բայց ինձ համար լավագույն առաջնությունն իսպանականն է,- պորտուգալացուն է մեջբերում Marca-ն:- Այստեղ եմ ուզում մնալ եւս մի քանի տարի, իսկ հետո՝ կտեսնենք: Այդքան է իմ պայմանագրի ժամկետը, եւ ես մտադիր եմ մինչեւ վերջ մնալ»:

Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Ռեալի» համար Լա Լիգայում անցկացրել է 23 հանդիպում, որտեղ խփել է 19 գոլ եւ կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոնը Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ է համարում Պոչետինոյին’