‘Ռոնալդու. «Նշում եմ ծննդյանս տարեդարձը և շատ երջանիկ եմ»’

1264

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա կապակցությամբ ստացած շնորհավորանքների համար: Ռոնալդուն փետրվարի 5-ին դարձավ 31 տարեկան:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շնորհավորանքների համար: Այսօր տոնում եմ ծննդյանս օրը, 31 տարեկան եմ եւ շատ երջանիկ: Այժմ հրաշալի փուլ է իմ կարիերայում եւ անձնական կյանքում: Խնդրում եմ, շարունակեք աջակցել ինձ, իսկ ես կձգտեմ ցուցադրել առավելագույնը խաղադաշտում եւ դրա սահմաններից դուրս»,- Թվիթերում տեղադրած տեսանյութում ասել է Ռոնալդուն:

Նշենք, որ փետրվարի 5-ին ծննդյան տարեդարձն է նշում նաեւ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը դարձավ 24 տարեկան:

Նախորդ հոդվածը‘Ալվես. «Ռոնալդուն ինձ վրա բարկացել է իմ չասած խոսքերի պատճառով»’
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունում կպաշտպանի շեյխ Սալմանին’