‘Ռոնալդու.« Չկար պատշաճ վերաբերմունք խաղին, բացակայում էր անհրաժեշտ մարզավիճակը»’

967

«Մենք պետք է վերադարձնենք մեր մարզավիճակը և նվաճենք չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկոյից» 0:4 հաշվով պարտություն կրելուց հետո:

«Մենք շատ ավելի լավ թիմ ունենք, քան «Ատլետիկոն», բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում: Անհրաժեշտ է նվաճել չեմպիոնական տիտղոսը: 0:4 հաշվով պարտվելու իրավունք մենք չունենք: Պետք է պայքարել մինչև վերջ: Մենք թույլ տվեցինք մեծ սխալ: Չկար պատշաճ վերաբերմունք խաղին, բացակայում էր անհրաժեշտ մարզավիճակը: «Ռեալը» կորցրեց երեք միավոր, սակայն պահպանում է առաջին տեղը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ մադրիդյան դերբիում Արքայական ակումբը չորս գնդակ է բաց թողել «Աթլետիկոյից»՝ չկարողանալով խփել նույնիսկ հեղինակության գնդակ: 

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Հաղթեցինք և կատարեցինք առաջին կարևոր քայլը»’
Հաջորդ հոդվածը‘Սիմեոնե. «Իմ թիմը խաղում է այնպես, ինչպես ես եմ ցանկանում»’