‘Ռոնալդու. «Պիկեն նախանձում է «Ռեալին», իսկ ես չեմ ցանկանում անվճար գովազդել նրան»’

1125

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գտնում է, որ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն նախանձում է «Արքայական ակումբին»: Ռոնալդուն դա ասել է Չերիշևի և «Ռեալի» հետ կատարվածի կոնտեքստում: Երբ հայտնի դարձավ, որ Չերիշևն իրավունք չուներ մասնակցելու Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի առաջին խաղին, Պիկեն թվիթերի իր միկրոբլոգում արցունքների մեջ ծիծաղող սմայլիկներ էր դրել:

«Պիկեն պարզապես նախանձում է «Ռեալին»: Բայց այդ ամենը մեկնաբանությունների արժանի չէ: Ես չեմ կարող անվճար գովազդել Պիկեին: Այլևս չեմ ցանկանում խոսել այդ թեմայով, քանի որ դա ժամանակի կորուստ է: Ինչո՞ւ պատասխանել: Կան երևույթներ, որոնք արժանի չեն պատասխանի», — Ռոնալդուի խոսքերն է մեջբերում իսպանական Sport-ը:

Հիշեցնենք, որ որակազրկված ֆուտբոլիստի խաղացնելու համար Մադրիդի «Ռեալը» դուրս է մնացել Կոպա դել Ռեյ-ի խաղարկությունից՝ չնայած «Կադիսի» նկատմամբ տարած հաղթանակին:

 

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի դրոշներն այրելու համար «Սպարտակը» տուգանվել է 100 հազար ռուբլով’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների օրվան նվիրված երթ. Ուղիղ’