‘Ռոնալդո. Մունդիալի լավագույն ռմբարկուն կդառնա Թոմաս Մյուլերը’

883

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն   չի կասկածում, որ Աշխարհի առաջնության լավագույն  ռմբարկուն կդառնա Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը:
«Եթե նույնիսկ այս Մունդիալում Կլոզեն նոր ռեկորդ սահմանի, դա երկար չի տևի: Ես չեմ կասկածում, որ Մյուլերը շուտով կդառնա աշխարհի լավագույն ռմբարկուներից մեկը», —Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Sport1.de.-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուներ են համարվում Ռոնալդոն ու Կլոզեն, որոնք խփել են 15-ական գոլ: Սակայն Կլոզեն հնարավորություն  ունի լեգենդար բրազիլացու այս ձեռքբերումը  բարելավելու:

Նախորդ հոդվածը‘Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. 3000-ից ավելի գյուղացիներ փակել են ճանապարհը. Shamshyan.com’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը՝ թրաֆիքինգի մասին. Տեսաբլոգ’