Ռոնալդո. ««Ռեալը» նրան լռեցրեց իմ փոխարեն»

262
2013 թվականին Ալեքս Ֆերգյուսոնը Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ Մադրիդ» խաղից առաջ աննրբանկատ արտահայտություն է  թույլ տվել բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոյի հասցեին։ Երբ նրան խնդրեցին համեմատել Բրազիլիայի հավաքականի նախկին առաջատար Ռոնալդոյին՝ «սերուցքայինների» այդ տարիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ, շոտլանդացին պատասխանել է.
— Կրիշտիանուն ավելի լավն է, ավելի բազմակողմանի և ֆիզիկապես ավելի ուժեղ խաղացող է՝ հզոր հարվածով, քան ծերուկ չաղլիկը:
Ֆերգյուսոնի խոսքերը ցավ են պատճառել հայտնի հարձակվողին։ Ռոնալդուն հրապարակավ պատասխանել է Ֆերգյուսոնին 2014 թվականի աշխարհի առաջնությանը նվիրված միջոցառմանը։
-Իմ փոխարեն նրան լռեցրեց «Ռեալը»: Ֆերգյուսոնի կողմից սա անհարգալից վերաբերմունք էր: Պրոֆեսիոնալն ու բրիտանացի սըրը չպետք է նման արտահայտություն թույլ տար։ Սա աննրբանկատություն է,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Ռոնալդոն այնքան է  նեղսրտել, որ սըր Ալեքսին մաղթել է գլխավորել մի թիմ, որն անընդհատ պարտվելու է:

Նախորդ հոդվածըԲլատեր․ ԱԱ-2022-ը պետք է անցկացվեր ԱՄՆ-ում, բայց Սարկոզիի խնդրանքով ընտրվեց Քաթարը
Հաջորդ հոդվածըԿոնգրեսի միջանկյալ ընտրություններն ԱՄՆ-ում