Ռոուհանի․ Արևմուտքը համաձայնել է չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները

2110

Վիեննայում կայացած բանակցություններում Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնել են չեղարկել հիմնական պատժամիջոցներն Իրանի դեմ, այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։ Նա մեկնաբանել է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել պայմանագրի հիմնական կետերով,- նախագահի խոսքն է մեջբերել Fars գործակալությունը։- Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնել են չեղարկել գլխավոր պատժամիջոցները՝ նավթի, նավթաքիմիական արտադրանքի, փոխադրումների և ապահովագրման, ինչպես նաև Իրանի կենտրոնական բանկի մասով։ Այժմ քննարկումներն ընթանում են մի քանի աննշան մանրամասների շուրջ»։

Նախօրեին Իրանի նախագահն ասել էր, որ Վիեննայում բանակցություններն ավարտվելու են Իրանի հաղթանակով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել
Հաջորդ հոդվածըԵվրոպական խորհրդարանը բանաձեւով պարտադրում է Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին