‘Ռոուհանի. Ռազմական ագրեսիայի դեպքում Իրանը պատրաստ է հակահարված հասցնել’

903

Իրանը մտադիր չէ հարձակվել որևէ պետքւթյան վրա, սակայն պատրաստ է մինչև վերջ պաշտպանվել՝ ցանկացած հարձակման դեպքում: Այս մասին  այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքում երկրի զինված ուժերի 92 զրահային դիվիզիոնի զինվորականների առջև, ասվում է իրանական Tasnimnews կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ըստ նախագահի՝ Իրանը ոչ մի երկրի թույլ չի տա զավթել իրենց հողի մի միլիմետրն անգամ: Բացի այդ՝ իր ելույթում Ռոուհանին մեկ անգամ ևս շեշտել է Իրանի միջուկային հետազոտությունների խաղաղ բնույթը: «Մենք երբեք չենք ձգտել ստեղծել զանգվածային ոչնչացման զենք: Իրանը կատարում է զանգվածային ոչնչացման զենքի արգելքի վերաբերյալ միջազգային կոնվենցիաների շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները, և նա խաղաղ ատոմ ունենալու իրավունք ունի»,-ասել է Ռոուհանին՝ ընդգծելով, որ Իրանը երբեք չի հրաժարվի իր այդ իրավունքից, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը գլխավոր տոնածառի ճյուղերը կնվիրաբերի անապահովներին’
Հաջորդ հոդվածը‘Քանի անգամ պետք է պանթեոն այցելել երկիրը վասալական կախման մեջ դնելու համար’