‘Ռոջերսը հավատում է` Սուարեսը կվերադառնա «Լիվերպուլ» ‘

978

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հույս ունի, որ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կվերադառնա անգլիական ակումբ:

«Հիանալի կլինի Սուարեսին կրկին «Լիվերպուլի» մարզահագուստով տեսնելը, և ես հավատում եմ` դա հնարավոր է: Լուիսն ասել է, որ մի օր կվերադառնա: Նա իսկապես սիրել է «Լիվերպուլը» և բրիտանական ֆուտբոլը, ինչի համար արժանացել է երկրպագուների հարգանքին»,-ասել է Ռոջերսը:

Հիշեցնենք, որ Սուարեսը, ով անցյալ մրցաշրջանում «Լիվերպուլին» օգնեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է համալրել «Բարսելոնայի» կազմը:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» չի պատրասվում հրաժարվել Իվանովիչի ծառայություններից’
Հաջորդ հոդվածը‘Սիսեն և Էվանսը որակազրկվել են 6 և 7 խաղով (տեսանյութ)’